Բաժիններ՝

Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արմեն Խ.-ին, որը 2014 թ. դեկտեմբերի 10-ից ՌԴ Մոսկվայի մարզի ներքին գործերի վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 264 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով (ավտովթար՝ մահվան ելքով):

Խափանման միջոցը` կալանք:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

 

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս