Բաժիններ՝

Ոստիկանությունն ապօրինի մեթոդներով խափանում է բացօթյա ասուլիսը

Ոստիկանությունը ամեն գնով փորձում է խափանել Հանրապետության հրապարակում
այսօր ժամը 13-ին նախատեսված բացօթյա ասուլիսը, որը նախատեսվում է
անցկացնել հունվարի 31-ին տուժածների մասնակցությամբ և վնասված
ավտոմեքենաների ցուցադրությամբ:

Գիշերվա ընթացքում ոստիկանությունը նախապես զբաղեցրել ասուլիսի
հայտարարված վայրում՝ Հանրապետության Հրապարակի տարածքում գտնվող
ավտոմեքենաների կայանտեղին, իսկ այս պահին թույլ չի տալիս, որ վնասված
ավտոմեքենաները կայանեն ասուլիսի համար նախատեսված այլընտրանքային
տարածքում՝ Կենտրոնական բանկի դիմաց:

Տեղեկացնում ենք, որ անկախ ոստիկանության գործողություններից, ասուլիսը
տեղի կունենա:

Հիմնադիր խորհրդարան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս