Աշոտ Սուքիասյանի կալանքի եւ նախաքննության ժամկետը կերկարացվի. news.am
«Օֆշորի» գործով նախաքննության ժամկետը, ամենայն հավանականությամբ, կերկարացվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի փաստաբանը՝ Յուրիկ Խաչատրյանը:
Նախաքննության եւ Աշոտ Սուքիասյանի կալանքի ժամկետը լրանում է փետրվարի 19-ին: Փաստաբանն ասաց, որ այս ընթացքում որեւէ նոր բան չի եղել, նշանակված դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը առայժմ չկա: Այդ փորձաքննությամբ ստուգվում է Աշոտ Սուքիասյանի ծախսերը, տնտեսությունը: Փորձաքննության եզրակացությունից հետո քննիչը գործոություններ պետք է անի, հարցաքննություններ, առերեսումներ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: