Նոր մանրամասներ՝ ինչպես են ձերբակալել Պերմյակովին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ըստ պաշտոնական վարկածի, Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը գնդակահարած, 102-րդ ռուսական ռազմակայանի ծառայող Վալերի Պերմյակովը սպանությունը կատարելու գիշերը ժամը 00.10-ի սահմաններում հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս, ռուս սահմանապահների կողմից՝ Երազգավորս և Բաայանդուր գյուղերի մոտ:

Սահմանապահներն, իբր, նախազգուշական կրակոց են արձակել՝ Պերմյակովին կանգնեցնելու համար: Երկու գյուղերի գյուղացիներից ոմանք, սակայն, պաշտոնականից տարբերվող վկայություններ էին տվել՝ ասելով, թե տեսել են Պերմյակովին սահմանի մոտ դաշտում պառկած: Ապա ինչ-որ մեքենա է եկել ու տարել է այդտեղից:

Մասնավորապես, երազգավորսցիներից մեկը «Շանթ» հեռուստաընկերությանն ասել էր. «Շուխուռն ընկավ,որ մեր մոտ բռնել են, ելանք գնացինք էդտեղ, 40 րոպե ինքն էնտեղ բառպած էր, ու ոչ մեկը չմոտեցավ: Ես էդտեղ եմ եղել հենց սկզբից: Հետո «Վիլիս» եկավ, նստեցրին ու տարան ու վսյո»:
Ներկայուսմ սակայն, գյուղացիները կտրականապես հրաժարվում են խոսել այդ թեմայով: Թե Երազգավորսում, թե Բայանդուրում իրենց տեսածն ու լսածը չեն ցանկանում հրապարակայանացնել՝ ասելով, որ ոչ մի բանից տեղյակ չեն: Իրար մեջ խոսում են, սակայն, որ ամեն ինչ հենց այդպես էլ եղել է, ինչպես պատմել են առաջին օրերին. Պերմյակովը եղել է փշալարից այս կողմ, դաշտում պառկած, որից հետո նրան է մոտեցել մի զինվորական մեքենա ու տարել:

Ամբողջությամբ կարդացեք ««Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս