Ճապոնիայի իշխանությունները խոստովանել են, որ փակուղի է մտել պատանդին ազատելու հարցը
Kyodo News-ի փոխանցմամբ` Ճապոնիայի փոխարտգործնախարար Յասուխիձե Նակայաման հայտարարել է, որ փակուղի է մտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ պատանդ պահվող Կենձի Գոտոյի շուրջ ստեղծված իրավիճակը:
Նակայաման, ով ներկա դրությամբ գտնվում է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում` օպերատիվ շտաբում, լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ իրավիճակն անելանելի է:
Ճապոնիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել են, որ չեն բացառում պատանդին հորդանանյան բանտում պահվող ահաբեկչով փոխանակելու հնարավորությունը, և որ նրանք տվյալ հարցի շուրջ բանակցություններ են վարում Հորդանանի հետ: