Բաժիններ՝

7000 անհատ ձեռներեցներ կարող են հրաժարվել իրենց ԱՁ վկայականներից

Կառավարության շենքի առջև այս պահին շարունակվում է ՓՄՁ ոլորտի առևտրականների բողոքի ակցիան։ Քիչ առաջ ակցիայի մասնակից Արտակ Խաչատրյանը հայտարարեց, որ մոտ 7 հազար բանավոր պայմանավորվածություն կա տարբեր անհատ ձեռներեցների հետ, ովքեր պատրաստ են հրաժարվել անհատ ձեռներեցների իրենց վկայականներից։ Այժմ այդ ամենը տեղի կունենա գրավոր կերպով. մինչև փետրվարի 2-ը անհատ ձեռներեցները դիմումներ կգրեն, և փետրվարի 2-ին բոլոր դիմումների փաթեթը կներկայացվի կառավարությանը։ Նա նաև հայտարարեց, որ այսօրվա ակցիայի ժամանակ իրենք կդիմեն անհնազանդ քայլերի։ 

Մանրամասները՝  առաջիկայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031