
Կողմերը պետք է նվազեցնեն լարվածությունը. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը. «Տեղեկացա Լեռնային Ղարաբաղում շփման գծում «անօդաչու թռչող սարքի» կիրառման մասին: Դա սադրանք է: Կողմերը պետք է նվազեցնեն լարվածությունը»:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը Ֆեյսբուքի իր էջում երեկ հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությանը, որ իբր իրենք հայկական անօդաչու թռչող սարք են խոցել։