«Ես չեմ զարմանա, որ վաղը իրենք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն». Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությանը, որ իբր իրենք հայկական անօդաչու թռչող սարք են խոցել։
«Հասկանալի է, որ նման պարտություններից հետո, ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռքբերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի: Ես չեմ զարմանա, որ վաղը իրենք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն, կամ ասենք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կենդանի բռնեն»,- գրել է Ա. Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր haqqin.az կայքը ժամը 14:48 տեղեկություն էր տարածել, թե 40 րոպե առաջ Աղդամի ուղղությամբ Ադրբեջանի կողմից հայկական անօդաչու սարք է խոցվել: