Բաժիններ՝

«Սառը պատերազմը» կարող է հանգեցնել «տաքի». Գորբաչով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն իսկ Ռուսաստանը ներքաշել է «Սառը պատերազմի» մեջ, և բացառված չէ, որ կարող է ռիսկի դիմել և հետագա քայլեր ձեռնարկել իրական պատերազմի ճանապարհին.

«Ներկայումս Ամերիկայից ու Եվրամիությունից միայն լսվում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին հայտարարություններ: Մի՞թե նրանք ընդհանրապես կորցրել են գլուխները: Ամերիկան ընդհանրապես մոլորվել է ջունգլիներում և մեզ ներքաշում է այնտեղ:

Իսկ եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա նա (Ամերիկա) արդեն իսկ մեզ ներքաշում է նոր «Սառը պատերազմի» մեջ: «Սառը պատերազմն» արդեն իսկ ընթանում է բաց: Դժբախտաբար, ես արդեն չեմ կարող ամուր ասել, որ «Սառը պատերազմը» չի հանգեցնի «տաքի»: Վախենում եմ, որ նրանք կարող են ռիսկի դիմել»:

Գորբաչովի խոսքերով՝ ԱՄՆ-ում ու ԵՄ-ում առկա է բարդ իրավիճակ. «Եվրոպայի երկրների մի մասը լավ է ապրում, իսկ մյուս մասը՝ անգամ շատ վատ, ինչպես նաև չափազանց մեծ է ԱՄՆ-ից ունեցած կախվածությունը, այդ թվում նաև Գերմանիայի պարագայում: Իրավիճակը սուր է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս