Բաժիններ՝

Apple-ը ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակում ունեցել է ռեկորդային շահույթ

Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ Apple ընկերությունն ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակում ունեցել է 18 միլիարդ դոլարի շահույթ, ինչը ռեկորդային ցուցանիշ է համաշխարհային պատմության մեջ:

Ընկերության եկամուտները կազմել են 74.6 միլիարդ դոլար, իսկ եռամսյակի ընթացքում վաճառված iPhone-ների թիվը՝ 74.5 միլիոն օրինակ: S&P-ի վերլուծաբան Հովարդ Սիլվերբլատի խոսքերով՝ եռամսյակի ընթացքում 18 միլիարդ դոլարի մաքուր շահույթ ստանալը ռեկորդային ցուցանիշ է աշխարհում:

Նախորդ ռեկորդը՝ 15.9 միլիարդ դոլար, պատկանում է Exxon Mobil ընկերությանը, ով նման արդյունքի է հասել 2012 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս