Բաժիններ՝

Պուտինն Ուկրաինայի զինված ուժերը որակել է որպես «ՆԱՏՕ-ական լեգեոն»

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ուսանողների առջև ունեցած ելույթում հայտարարել է, որ Կիևը մտադիր չէ խաղաղ ճանապարհով կարգավորել Դոնբասի հակամարտությունը.

«Դժբախտաբար, կիևյան պաշտոնական իշխանությունները հրաժարվում են գնալ խաղաղ կարգավորման ճանապարհով, չեն ցանկանում հարցը լուծել քաղաքական միջոցներով: Սկզբնական շրջանում օգտագործեցին իրավապահ մարմիններին, հետո՝ անվտանգության ծառայությանը, ապա՝ բանակը»:

Պուտինի խոսքերով՝ Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողությունների դադարեցումն օգտագործել են բացառապես վերախմբավորման նպատակով և վերստին սկսել են ռազմական գործողությունները:

Պուտինն Ուկրաինայի զինված ուժերը որակել է որպես «ՆԱՏՕ-ական լեգեոն». «Դա այլևս բանակ չէ, դա օտար լեգեոն է, տվյալ դեպքում՝ ՆԱՏՕ-ական լեգեոն, որը բնականաբար չի հետապնդում Ուկրաինայի ազգային շահերի նպատակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս