Ռուսաստանն ու Իրանը շարունակում են աջակցել Սիրիային. Բաշար Ասադ
Foreign Affairs պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նաախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը շարունակում են աջակցել Սիրիային՝ չնայած իրենց տնտեսական խնդիրներին, որոնք կապված են նավթի համաշխարհային գնանկման հետ:
Ասադն այդպես է պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք չի՞ վախենում նրանից, որ Ռուսաստանն ու Իրանը, որոնց տնտեսությունները մեծապես կախված են նավթի համաշխարհային գներից, կարող են կորցնել Դամասկոսին աջակցելու հնարավորությունը.
«Ո՛չ, քանի որ նրանք (Ռուսաստան ու Իրան) մեզ չեն տալիս գումարներ, որովհետև դա (նավթի գնանկումը) չի ազդում Սիրիայի վրա: Անգամ եթե նրանք մտադիր են մեզ օգնել հետագայում, ապա այդ օգնությունը կլինի վարկի տեսքով: Ցայժմ մենք չենք նկատել որևէ փոփոխություն, այնպես որ ես չեմ կարող պատասխանել, թե դա (նավթի գնանկումը) ինչպես կազդի նրանց (Ռուսաստանի և Իրանի) վրա»:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում մեկնարկում են միջսիրիական խորհրդակցությունները: