Բաժիններ՝

Ցուցարարները դեռևս սպասում են կառավարության մոտ (տեսանյութ)

Այս պահին կառավարության շենքի դիմաց դեռևս շարունակվում է ՓՄՁ-ի ներկայացուցիչներ բողոքի ակցիան, որոնք, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ պահանջում են վերացնել «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները։

Հիշեցնենք, որ այդ օրենքը պետք է շրջանառության մեջ մտներ անցյալ տարվա հոկտեմբեր ամսից, սակայն ՓՄՁ-ձերի ներկայացուցիչների բողոքի շնորհիվ այն հետաձգվեց մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը։

168.am-ի թղթակցի հետ զրույցում ՓՄՁ-ների ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենք հույս ունեին, որ օրենքն ընդհանրապես դուրս կգա շրջանառությունից։ Սակայն այդպես չեղավ և փետրվարի 1-ից նրանք պարտավոր են իրականացնել նախատեսվող փաստաթղթավորումը։

Վարչապետը ցուցարարներից 10 հոգու հրավիրել է իր մոտ խորհրդակցելու, սակայն ցուցարարները մերժում են 10 հոգանոց կազմով ներկայանալ։ Նրանք պահանջում են, որպեսզի վարչապետն անձամբ իջնի իրենց պահանջը լսելու։ Ցուցարները միմյանց կարգապահության կոչեր են անում, որպեսզի իրենց բողոքի ակցան այլ կերպ չկընկալվի։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս