Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենատարբեր մակարդակներում փոխըմբռնում կա, որ դատահետաքննությունը լինի բաց, թափանցիկ. ՀՀ ԱԳ նախարարը` Գյումրիի սպանդի մասին

«Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխըմբռնում կա, որ  դատահետաքննությունը լինի բաց, թափանցիկ»,-այս մասին այսօր՝ 2014 թվականի ամփոփիչ մամլո ասուլիսի  ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանn` անդրադառնալով Գյումրիի ողբերգությանը և դրան ՀՀ իշխանությունների ոչ համարժեք արձագանքի մասին մեղադրանքներին:

Նա նշեց, որ Գյումրիի ահավոր, սարսափելի հանցագործության հենց նույն օրը ՀՀ նախագահը իրավապահ մարմինների ղեկավարների հետ  խորհրդակցություն է անցկացրել, տվել համապաստախան հանձնարարականներ և հատկապես նշել, որ ամենակարճ, ամենասեղմ ժամկետում  պետք է  պարզել, բացահայտել մանրամասները, հայտնաբերել մեղավորներին և օրենքի ամենախիստ ուժով պատասխանատվության ենարկել:

«Նշեմ, որ ՀՀ նախագահը նշել է այդ ամենի կարևորությունը: Մեր իրավապահ մարմիններն իրենց կողմից  կատարվող քայլերի, աշխատանքների մասին համապատասխան  տեղեկատվություն են տրամադրում, հայկական կողմը պատշաճ համագործակցություն է հաստատել ռուսաստանյան  գործընկերների հետ, շփումներ են կայացել ամենաբարձր մակարդակով:

Գիտեք, որ հեռախոսազրույց է եղել Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև, շփումներ են եղել և շարունակվում են ամենաակտիվ ձևով:

Ամենատարբեր մակարդակներով փոխըմբռնում կա, որ  պետք է հետաքննությունը, դատահետաքննությունը լինի բաց, թափանցիկ  և որ մեղավորները պետք է օրենքի ամենախստիվ ուժով  պատասխանատվության ենթարկվեն»,- այսպես ՀՀ ԱԳ նախարարն արձագանքեց ՀՀ իշխանություններին հասցեին հնչող մեղադրանքներին, թե իշխանությունները Գյումրիի սպանդին անդրադարձան ուշացով և կատարվածին ոչ համարժեք:

 

Տեսանյութեր

Լրահոս