«Արծիվի» արձանի մոտ ավտոմեքենան գլորվել է ձորը
Հունվարի 26-ին, ժամը 11.09-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում՝ «Արծիվի» արձանի մոտակայքում, «Նիսսան Տիանա» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ում «Նիսսան Տիանա» մակնիշի 34 ZN 001 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Ս., ծնվ. 1985թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը` մոտ 25 մ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Հ.Ս.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն