Բաժիններ՝

ԱՄՆ-ում բանտից ազատել են գրեթե 40 տարի սխալմամբ ազատազրկված տղամարդու

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի Ուայթվիլլ քաղաքի (Հյուսիսային Կարոլինա նահանգ) դատարանը բանտից ազատել է 70-ամյա Ջոզեֆ Սլեջին, որին դատարանը սխալմամբ ազատազրկել է գրեթե 40 տարի:

1976 թվականին Սլեջը դատապարտվել է ցմահ ազատազրկման` 74-ամյա կնոջն ու նրա 57-ամյա դստերը սպանելու համար: Սակայն ոչ վաղ անցյալում անցկացված ԴՆԹ-ի թեստը ցույց է տվել, որ տղամարդը կապ չունի այդ հանցանքի հետ: Բացի այդ, իր ցուցմունքներից հրաժարվել է գլխավոր վկաներից մեկը:

Նոր հանգամանքներն ուսումնասիրելուց հետո դատարանը Սլեջին ճանաչել է անմեղ: 1973 թվականից ԱՄՆ-ում բանտից ազատ է արձակվել մոտ 150 մարդ, որոնք բանտում են հայտնվել սխալմամբ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի վերջին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում ազատ են արձակել 39 տարի անարդար ազատազրկված Ռիկի Ջեքսոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս