Բաժիններ՝

ԱՄՆ-ում ազատ են արձակել 39 տարի անարդար ազատազրկված տղամարդուն

Բրիտանական Reuters լրավտվական գործակալության փոխանցմամբ` Քլիվլենդի դատարանը հանել է 57-ամյա աֆրոամերիկացի Ռիկի Ջեքոսնի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները, ով սպանության մեղադրանքով 39 տարի անցկացրել է բանտում:

«Անմեղություն» իրավապաշտպան նախագծի տվյալներով` դա նմանատիպ դեպքերի յուրօրինակ ռեկորդ է: Ջեքսոնը դատապարտվել է 1975 թվականին Քլիվլենդի խանութներից մեկում Հարոլդ Ֆրանկսի սպանությամբ: Որպես նրա մեղավորության միակ ապացույց` օգտագործվել են 12-ամյա դեռահաս Էդդի Վերնոնի ցուցմունքները, ով պնդել է, թե տեսել է հարձակման պահը:

Դատավճի վերանայման համար հիմք է հանդիսացել այն, երբ Վերնոնը, ով ներկայումս 53 տարեկան է, հրաժարվել է իր ցուցմունքներից և հայտարարել է իշխանություններին, որ փաստացիորեն երբեք չի հանդիսացել հանցագործության ականատես:

Վերնոնն ընդգծել է, որ ստել է ոստիկանությանը, դատախազներին ու դատավորին, որպեսզի շահի իշխանությունների համակրանքը: Արդյունքում, շրջանային դատարանի որոծմամբ Ջեքսոնն արդարացվել է:

Ջեքսոնը սկզբնական շրջանում դատապարտվել է մահապատժի, սակայն դատավճիռը չեղյալ են հայտարարել փաստաթղթերի ձևակերպման սխալի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս