Բաժիններ՝

Միհրան Պողոսյանը՝ Ծիծեռնակաբերդում ԴԱՀԿ աշխատակիցների երդվելու մասին. «Դա իմ որոշումն էր, ու դա ճիշտ էր»

Այսօրվա ասուլիսում լրագրողները ԴԱՀԿ պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանից հետաքրքրվեցին, թե ո՞րն էր ԴԱՀԿ նոր նշանակված ծառայողների՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում երդվելու խորհուրդը: Պողոսյանն ասել է, թե դա իր որոշումն է եղել. «Մենք ցանկանում ենք ամեն մի նոր աշխատակցի տալ հայրենասիրական ջիղը, հայրանասեր լինելու միտումը, որն անհրաժեշտ է ամեն մի պետական պաշտոնյայի: Դա իմ որոշումն էր, և գտնում եմ, որ դա ճիշտ էր: Եթե չլիներ այդ վատ արձագանքը՝ դա էլ ավելի կնպաստեր մեր ծառայակիցներին՝ ստանալ հայրենասիրական այն մղումը, որ մենք փորձում էին հաղորդել նրանց: Պետք չէր այս ամենը սարքել ինչ-որ մեծ խնդիր»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս