Հարավային Կովկասի վերաբերյալ Ժնևյան քննարկումների հաջորդ փուլը կանցկացվի մարտին. Կարասին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասի վերաբերյալ ժնևյան քննարկումների նոր փուլը կանցկացվի մարտին: Այս մասին Պետդումայի լիագումար նիստում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը.

«Այդ ձևաչափի հաջորդ հանդիպումը Ժնևում կանցկացվի ընթացիկ տարավա մարտին»: Ժնևյան քննարկումներն անցկացվում են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի ու ԵԱՀԿ-ի նախագահությամբ:

Ժնևյան քննարկումներին մասնակցում են Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի ներկայացուցիչները: Ներկա դրությամբ այն Վրաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի ներկայացուցիչների համար երկխոսության միակ ձևաչափն է:

Տեսանյութեր

Լրահոս