Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն շտաբներ է ստեղծում Բալթյան երկրներում ու Արևելյան Եվրոպայում

Լատվիական Delfi լրատվական պորտալի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովը հավանության է արժանացրել Լիտվայում ու Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի ևս հինգ երկրում միջազգային շտաբներ հիմնելն ու այդ առաջարկը ներկայացնելու է պաշտպանության նախարարներին:

Այս մասին հայտարարել է Լիտվայի զինված ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Յոնաս Վիտաուտաս Ժուկասը. «Ոորոշումը դրական է: Այդ շտաբները ստեղծվելու են: Նախատեսվում է շտաբներից մեկը հիմնել Վիլնյուսում՝ Միացյալ շտաբի հարևանությամբ, այն ուղիղ կենթարկվի Եվրոպայում դաշնակցային ուժերի ղեկավարին: Նրա անձնակազմի կեսը կկազմեն լիտվացիները, իսկ մյուս կեսը՝ միջազգային ուժերը»:

Գեներալի խոսքերով՝ նմանատիպ մյուս շտաբները պետք է ստեղծվեն Լատվիայում, Էստոնիայում, Լեհաստանում, Ռումինիայում ու Բուլղարիայում: Դա մտադրված է անել այս տարի: Շտաբների ստեղծումը փետրվարի սկզբին պետք է հաստատեն ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները: Լիտվայի համար դրանք լավ նորություններ են: Մեզ հաջողվեց հասնել նրան, ինչին ցանկանում էինք»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ամերիկացի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մեկ օրում գրավել Ռիգան ու Տալինը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պետք է իրենց ռազմական ստորաբաժանումները տեղակայեն Բալթյան երկրներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս