Բաժիններ՝

Բանկերի խոշորացման գործընթացը պետք է շատ սահուն ընթանա. Banks.am

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը «հասունացած» է համարում 2017թ. հունվարի 1-ից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը բարձրացնելու մասին ԿԲ պահանջը:

Ինչպես գրում է Banks.am-ը, Արմենակ Դարբինյանն այս մասին հայտարարել է Հայաստանի մարզերում գործող միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների համար ֆինանսական միջոցների հասանելիության վերաբերյալ իրականացված ուսումնասիրության արդյունքների ներկայացմանը: Նրա խոսքով՝ հարցը մի քանի տարի շարունակ քննարկվել է:

«Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների իրավիճակը եւս մեկ անգամ ապացուցեց, որ կապիտալի նկատմամբ նման պահանջների ներդնումն օրակարգային խնդիր է: Հայաստանում գործում է 21 բանկ, իսկ նման քանակությամբ բանկերի առկայությունը, հաշվի առնելով նաեւ նրանց մի մասի փոքր չափերը, արդարացված չէ»,- ասել է նա՝ հավելելով, որ մի շարք բանկեր մինչեւ ԿԲ որոշման կայացումն արդեն իսկ ծրագրել էին կապիտալի ավելացում:

Արմենակ Դարբինյանի կարծիքով՝ բանկային հատվածում հնարավոր փոփոխությունները դրական ազդեցություն կունենան նաեւ ՓՄՁ-ների ֆինանսավորման վրա:

«Եթե բանկի կապիտալն աճում է, նշանակում է նրա կողմից տնտեսությունը ֆինանսավորելու հնարավորությունները կտրուկ աճում են: Արդյունքում վերջինս դառնում է առավել կայուն ֆինանսական կառույց, ինչն իր հերթին հնարավոր է՝ հանգեցնի տրամադրվող վարկերի չափի ավելացմանը եւ տոկոսադրույքների իջեցմանը: Խոշոր բանկերն ավելի կայուն են եւ ավելի արդյունավետ՝ շոկերն ընկալելու տեսանկյունից»,- պարզաբանել է նա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս