Սոմալիում հարձակման են ենթարկվել Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները

Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հարձակման են ենթարկվել Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնք պետք է նախապատրաստեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը երկիր:

Նախագահական նստավայրի մոտ գտնվող SYL հյուրանոցի առջև պայթել է մահապարտ ահաբեկչի վարած պայթուցիկով լեցուն ավտոմեքենան: Պայթյունի հետևանքով՝ զոհվել է 5 սոմալեցի: 1 թուրք էլ վիրավորվել է ապակու բեկորներից: Էրդողանը, ով ներկայումս գտնվում է Եթովպիայում, Սոմալի պետք է ժամանի վաղը:

Ընդգծվում է, որ հարաձակումից հետո Էրդողանը չեղյալ չի հայտարարել իր վաղվա այցը: Կասկածներ կան, որ պայթյունը կազմակերպել է «Աշ-Շաբաբ» ահաբեկչական կազմակերպությունը: Թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ԵՄ-ը նրան ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն:

Տեսանյութեր

Լրահոս