Բաժիններ՝

Անահիտ Բախշյան. «Այսօր Հանրապետական կուսակցությունը մի հատ կուռկուռի ձագ է դարձել»

Այսօր հրավիրված ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ խոսելով Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի վերաբերյալ իշխող Հանրապետական կուսակցության պահվածքի մասին, ասաց, թե ինքը չի հասկանում մեր պետության «վախվորած կեցվածքը».

«Ես ուզում եմ հիշեցնել, որ Հանրապետական կուսակցության արմատներում կանգնած մարդիկ Հայաստանի անկախ պետականության մասին ինչպիսի գաղափարախոսություն էին մեզ քարոզում, համոզում, և իրենք դրա համար իրենց կյանքի որոշակի տարիներ Սովետական բանտում էին անցկացրել: Այսօր Հանրապետական կուսակցությունը մի հատ կուռկուռի ձագ է դարձել, ես վիրավորվում եմ, իմ ամուսինը այդ Հանրապետական կուսակցության հիմքում է: Ինչո՞ւ պատշաճ գնահատական չի տալիս, չի պաշտպանում մեր պետության հեղինակությունը, արժանապատվությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս