Բաժիններ՝

Ուկրաինայի ժողովուրդն ու բանակն ապացուցել են, որ արժանի են ավելի մեծ աջակցության. Հիլարի Քլինթոն

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով կարող է իր թեկնածությունն առաջադրել 2016 թվականի նախագահական ընտրություններում, հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է մեծացնի Ուկրաինայի կառավարությանը հատկացվող ֆինանսական ու ռազմական օգնության ծավալը՝ Դոնբասում զինյալների դեմ պայքարի համար.

«Ես բացարձակապես վստահ եմ, որ ԱՄՆ-ը պետք է անի շատ ավելին, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանել իր շահերը: Ուկրաինան ներկայումս զինվորականների համար կարիք ունի նոր սարքավորումների, նոր նախապատրաստության:

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ոչ ջանասիրաբար են արել դա, և ես ինչպես հասկանում եմ, դա կապաված է պոտենցիալ վտանգավոր իրավիճակի հետ: Ուկրաինական բանակն ու Ուկրաինայի ժողովուրդը, որոնք պայքարում են զինյալների դեմ, ապացուցել են, որ արժանի են ավելի մեծ աջակցության»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս