Բաժիններ՝

Էկոնոմիկայի նախարարը չմեկնաբանեց ՀՀ տնտեսության զրոյական աճի մասին ՎԶԵԲ-ի կանխատեսումը (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ էկոնոմոկիայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ամեն կերպ խուսանավեց հստակ մեկնաբանել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կանխատեսումը, ըստ որի` այս տարի Հայաստանի տնտեսական աճը 0% կլինի:

«Մենք մակրոտնտեսական կանխատեսումով, ըստ մեր գործառույթների, ընդհանուր առմամբ չենք զբաղվում: Հիմա նայում ենք զուտ արտադրական ձեռնարկությունների մասով, արտահանման ծավալների մասով, գոյություն ունեցող միջազգային շուկայում ազդեցությունների մասով, որքան որ առանձին սուբյեկտների վրա ազդեցություն կունենա: Առանձին-առանձին ամեն ընկերության հետ տարվում է աշխատանք, այսինքն, այն ընկերությունների, որոնք ունեն արտահանման պոտենցիալ: Ոլորտային քննարկումների ժամանակ նույնիսկ մասնակի խնդիրներով անդրադառնում էինք: Մեր խնդիրը լինելու է նախ՝ աջակցության մեխանիզմների, երկրորդ՝ ստեղծված նոր կառույցը, գիտեք Հայաստանի զարգացման հիմնադրամ է հիմնադրվել, այն ֆունկցիաները, որոնք մեր տնտեսվարող սուբյեկտները չեն իրականացում, ասենք՝ իրենց արտադրանքը այլ շուկաներում ներկայացնելու մասով, մենք այդ մասով ուզում ենք, որ պետությունը այդ ֆունկցիան վերցնի, որպեսզի կարողանանք հետագայում էլ աջակցել»,- ասաց Կ.Ճշմարիտյանը:

Դիտարկմանը, որ տնտեսությունը ստագնացիա է ապրում, նախարարը միայն արձագանքեց՝ «անձնական եզրակացությունը այլ բան է, պաշտոնականը՝ այլ: Մենք հիմա այդ ուսումնասիրությունների մեջ ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս