Տուրչինովի զրահապատ ավտոմեքենան Դոնեցկի օդանավակայանի մոտ ընկել է կրակահերթի տակ. աղբյուր
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/aleksandr_turchinov_220214.jpg)
Украинская правда-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը Դոնեցկի օդանավակայան տանող ճանապարհին երեկ ընկել է կրակի տակ:
Այս մասին լրատվամիջոցին հայտնել են Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդում նրա աղբյուրները: Նրանց հաղորդմամբ՝ զրահատրանսպորտը, որով օդանավակայան է մեկնել Տուրչինովը, Օպիտնոե բնակավայի շրջանում ընկել է կրակի տակ.
«Կրակահերթից վնասվել է անիվը, և ստիպված են եղել այն փոխել կրակահերթի ներքո: Տուրչինովը չի տուժել»:
Սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ Դոնեցկի օդանավակայանի համար մարտերում վիրավորվել է «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը: