Դոնեցկի օդանավակայանի համար մարտերում վիրավորվել է Դմիտրի Յարոշը. մամուլ
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Դոնեցկի օդանավակայանի համար մարտերում վիրավորվել է «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ուկրաինական Censor.net-ի գլխավոր խմբագիր Յուրի Բուտուսովը: Նրա խոսքերով՝ Յարոշին դիպել են պայթած արկի բեկորները, ինչից հետո Յարոշին տարհանել են մարտադաշտից:
Հաղորդվում է, որ Յարոշը վիրավորվել է գլխի և ձեռքի շրջանում: Կամավոր Ռոման Դոնիկն իր հերթին հայտարարել է, որ Յարոշը թեթևակի է վիրավորվել «Գռադի» բեկորներից և շարունակում է մարտը:
Յարոշը ղեկավարում է «Ուկրաինական կամավորական կորպուս» զորամիավորումը, որը նրա նախաձեռնությամբ ստեղծվել է կես տարի առաջ: Այն մասնակցում է Դոնեցկի օդանավակայանի շրջանում ընթացող մարտերին: