Բաժիններ՝

Նեթանյահուն երրորդ անգամ ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի առջև

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրավիրել են ԱՄՆ Կոնգրեսի համատեղ նիստին, որը տեղի է ունենալու փետրվարի 11-ին: Նիստի ժամանակ քննարկվելու է Իրանից բխող սպառնալիքի հարցը:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար, հանրապետական Ջոն Բոյները: Նա հիշեցրել է ոչ վաղ անցյալում Օբամայի արած այն հայտարարությունը, որ նա վետո կդնի Իրանի դեմ նոր պատժամիջոցների վրա: Բոյների կարծիքով՝ Նեթանյահուն ունակ է լուծել այդ խնդիրը:

Բոյներն ընդգծել է, որ Օբամայի մոտ չպետք է ստեղծվի այնպիսի տպավորություն, թե Կոնգրեսը նստել է ձեռքերը ծալած վիճակում, իսկ նախագահի աշխատակազմը բանակցություններ է վարում Թեհրանի հետ:

Նեթանյահուն երրորդ անգամ ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի առջև: Նա այնտեղ ելույթներ է ունեցել 1996 և 2011 թվականներին: Ցայժմ երեք անգամ Կոնգրեսի առջև ելույթ է ունեցել միայն Ուինսթոն Չերչիլը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս