Դավութօղլուն Դավոսում հանդիպել է Պորոշենկոյի հետ
Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Շվեյցարիայի Դավոս քաղաքում, ուր երեկ մեկնարկել է Համաշխարհային տնտեսական 45-րդ ֆորումը, հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
Հանդիպումը տևել է մոտ 40 րոպե: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ուկրաինայի հարցը, էներգետիկ թեմաներ ու տնտեսական զարգացումներ: Դավութօղլուն աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
Դավութօղլուն ու Պորոշենկոն քննարկել են նաև Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու ու Ուկրաինայում թուրքական ներդրումների հարցերը: