Երևանից ոստիկանության մեծ թվով ուժեր ժամանում են Գյումրի. shamshyan.com
Այս պահին Երևան-Գյումրի ավտոճանապարհին են գտնվում ոստիկանության մեծ թվով ծառայողներ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կան տեղեկություններ, որ հնարավոր է՝ այսօր երեկոյան բողոքի ակցիա տեղի ունենա Գյումրիում՝ կապված ռուս պայմանագրային զինծառայող ստահակի կողմից Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներից 6-ին սպանելու դեպքի հետ:
Aravot.am-ի տեղեկություններով էլ՝ այս պահին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իր տեղակալներով գտնվում է Շիրակի մարզային ոստիկանության շենքում: Նա մոտ մեկ ժամ է՝ խորհրդակցություն է անցկացնում: