Բաժիններ՝

Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների դեմ Գռոզնիում անցկացված բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 800.000 մարդ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գռոզնիում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելու դեմ կազմակերպված հանրահավաքին մասնակցել է ավելի քան 800.000 մարդ: Այս մասին հայտնել է ՆԳՆ-ի մամլո կենտրոնը:

Վերջինիս տարածած հաղորդագրությունում նշված է. «Հավատացյալների զգացմունքները վիրավորելու դեմ Գռոզնու կենտրոնական հատվածում կազմակերպված միջոցառմանը մասնակցել է ավելի քան 800.000 մարդ»:

ՆԳՆ-ն ընդգծել է, որ ոստիկանության աշխատակիցներն ամբողջովին ապահովել են երթի կարգը: Հանրահավաքին մասնակցել է նաև Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: Նա հայտարարել է, որ ակցիային կմասնակցի մոտ 1 միլիոն մարդ: Ավելի վաղ Կադիրովը նույնպես հայտարարել էր, որ բողոքի ակցիային մասնակցելու է 1 միլիոն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս