Ավտոտնակ՝ սեփական բնակարանում (լուսանկարներ)
Սինգապուրում կառուցված Hamilton Scott երկնաքերը աշխարհի առաջին բնակելի շենքն է, որի բնակարաններն ունեն մեքենաների կայանատեղի։ 30 հարկանի շենքն ունի 56 բնակարան, որոնցից յուրաքանչյուրն ապահովված է 2 մեքենայի կայանման համար նախատեսված տարածքով։
Եվս երկու փենթհաուս՝ այգով և լողավազանով, գտնվում են տանիքին: Դրանք կարող են տեղավորել 4 մեքենա։
Մեքենաները բնակարան են տեղափոխվում բեռնատար վերելակի միջոցով, որի հատուկ կենսաչափական անվտանգության համակարգը մատնահետքի միջոցով որոշում է՝ որ բնակարանը տեղափոխել մեքենան։ Համակարգն ամբողջությամբ ավտոմատացված է։
Hamilton Scotts-ում 1 բնակարանի գինը 9.5-ից 24 միլիոն դոլար է։