Բաժիններ՝

«Դրական միտում է, որ սկսել են կերակրել զոնդով». Արմեն Մուրադյանը` Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակի մասին

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց Գյումրիում սպանված ընտանիքի միակ ժառանգի՝ Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը:

Նա նշեց, որ փոքրիկը տեղափոխվել է Գյումրիից, վիրահատվել է, այժմ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում, վերակենդանացման բաժանմունքում, երեխայի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Ըստ նախարարի՝ երեխան գտնվել է բազմագործոն երկարատև շոկային վիճակում, նրա սիրտ-թոք-լյարդային անբավարարությունը շտկվել է:

«Դրական միտում է, որ սկսել են կերակրել զոնդով»,- ասաց Ա.Մուրադյանն ու նշեց, որ փոքրիկը բոլոր անհրաժեշտ պարագաներով ապահովված է, օրական երկու անգամ առաջատար մասնագետների կոնսոլիում է արվում, շնչառության ապահովումն առաջիկա երկու օրերին ևս կկատարվի շնչառական ապարատի միջոցով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս