Ջոն Քերին ողջունել է Մոսկվայում միջսիրիական բանակցություններ անցկացնելու նախաձեռնությունը
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հավանության է արժանացրել Սիրիայի հարցում Ռուսաստանի խաղաղ նախաձեռնությունը:
Քերին Ժնևում հանդիպել է Սիրիայի հարցում ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆանո դե Միստուրայի հետ և հույս է հայտնել, որ Ռուսաստանի ջանքերը կլինեն օգտակար: Քերին հաջողություններ է մաղթել Միստուրային Սիրիայի քաղաքներում հրադադարի ռեժիմի հաստատման աշխատանքներում:
Սրանից առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ միջսիրիական բանակցությունները Մոսկվայում անցկացվելու են հունվարի 26-29-ին: Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 200.000 մարդ: