Բաժիններ՝

Ռուսաստանը «Միստրալների» կապակցությամբ պաշտոնական պարզաբանում է խնդրել Ֆրանսիայի ՊՆ-ից

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը դիմել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով պաշտոնապես բացատրել, թե ինչու չի իրագործվում «Միստրալ» տիպի ռազմանավերի վերաբերյալ համաձայնագիրը:

Այս մասին լրատվամիջոցին հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչը: Նրա խոսքերով՝ իրենք պաշտոնական պատասխան են ակնկալում Ֆրանսիայի ՊՆ-ից:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող առաջնորդվել (Ֆրանսիայի) առանձին քաղաքական գործիչների և անգամ երկրի նախագահի բանավոր հայտարարություններով, և որ Ռուսաստանը պետք է ունենա ստեղծված իրավիճակի գրավոր բացատրություն:

«Միստրալ» ուղղաթիռակիրների վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է 2011 թվականին: Պայմանագիրը գնահատվել է 1.2 միլիարդ եվրո, ինչը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում երկու երկրների միջև խոշորագույն համաձայնագիրն է: «Միստրալ» տիպի առաջին նավը՝ «Վլադիվոստոկը», պետք է Ռուսաստանին հատկացվի 2014 թվականին, իսկ երկրորդ նավ «Սևաստոպոլը»՝ 2015 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս