Քարդաշյան քույրերն ապրիլին կայցելեն Հայաստան
Eonline.com-ի փոխանցմամբ՝ Քիմ, Խլոե և Քորթնի Քարդաշյան քույրերը պատրաստվում են առաջին անգամ այցելել Հայաստան: Նրանք պլանավորել են իրենց պատմական հայրենիք՝ Հայաստան, այցելել ընթացիկ տարվա ապրիլին:
Քիմը պատրաստվում է այցի ժամանակ իր հետ վերցնել դստերը՝ Նորֆ Ուեսթին, Քորթնին նույնպես Հայաստան կժամանի իր երեխաների՝ Մեյսիոնի, Պենելոպեի ու Ռեյգնի հետ: Քարդաշյան քույրերի հետ միասին Հայաստան կժամանեն նաև նրանց մի շարք զարմիկներ:
Ինչ վերաբերում է Քիմի ամուսին, հանրահայտ ռէպեր Քանիե Ուեսթին, ապա նա նույնպես կմիանա նրանց, եթե իհարկե նման հնարավորություն ընձեռի համերգային շրջագայության հագեցած օրակարգը: Ընդգծվում է, որ Քիմ Քարդաշյանը մշտապես ցանկացել է գալ Հայաստան, և որ նա և իր քույրերը ներկայումս բավական ուրախ են առաջիկա այցի կապակցությամբ: