Բաժիններ՝

Սաակաշվիլին պատրաստվում է վերադառնալ Վրաստան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որի նկատմամբ Վրաստանում հայտարարվել է ներպետական հետախուզում, մտադիր է վերադառնալ հայրենիք: Սաակաշվիլին այս մասին հայտարարել է երեկ, թբիլիսյան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ փոփոխվում է աշխարհաքաղաքական իրավիճակը, և ամրապնդվում են իրենց ընկերների դիրքերը, ինչն էլ նպաստելու է Վրաստան իր վերադարձին:

Ընդգծվում է, որ նախորդ տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ը Միխեիլ Սաակաշվիլուն մերժել է աշխատանքային վիզայի հարցում, և հետևաբար նա չի կարող քաղաքական ապաստան ստանալ այդ երկրում:

Նախորդ տարվա դեկտեմբերին էլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ մերժել է Ուկրաինայի կառավարությունում աշխատելու մասին այդ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի արած առաջարկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս