Բաժիններ՝

Աֆղանստանն առաջին անգամ խոստովանել է իր տարածքում «Իսլամական պետության» զինյալների գոյությունը

Globalnews-ի փոխանցմամբ՝ գեներալ Մահմուդ Հանը հայտարարել է, որ Աֆղանստանի տարածքում գործում են «Իսլամական պետության» զինյալները: Այդպիսով, առաջին անգամ Քաբուլի պաշտոնական ներկայացուցիչն ընդունել է երկրի տարածքում ահաբեկչական այդ կազմակերպության ներկայացուցիչների ներկայությունը:

Գեներալի խոսքերով՝ նախորդ շաբաթ Հելմանդ նահանգի, որը գտնվում է երկրի հարավում և իր տարածքով հանդիսանում է երկրի խոշորագույն նահանգը, բնակիչները պատմել են, որ Մուլլա Աբդուլ Ռաուֆ անունով մի մարդ զինյալներ է հավաքագրում՝ Սիրիա և Իրաք ուղարկելու համար:

Տվյալ նահանգի մի շարք շրջանները վերահսկող թալիբներն իրենց հերթին տեղաբնակներին զգուշացրել են չշփվել Ռաուֆի հետ: Ռաուֆը 1996-2001 թվականներին հանդիսացել է թալիբների կորպուսի հրամանատարը:

Նրան կալանավորել են Աֆղանստան ԱՄՆ-ի ներխուժումից և թալիբների վարչակարգի տապալումից հետո: Ռաուֆը երկար տարիներ պահվել է Գուանտանամոյի բանտում: Հայտնի չէ, թե նա երբ է ազատվել բանտից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս