Բաժիններ՝

Գյումրիում անվտանգության խիստ միջոցառումներ են. բնակիչները պնդում են, թե տեսել են կասկածյալին. «Արմենպրես»

Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության առնչությամբ անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել:

Հասարակական վայրերում, դպրոցներում խստացվել է հսկողությունը,
սահմանափակվել ելումուտը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը
դեպքի վայրից:

Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում հունվարի 12-ին հայտնաբերվել է վեց դի` հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրում են նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, փոխքաղաքապետը` Ռուբեն Սանոյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալը, նաեւ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին:

Որոշ տեղեկություններով`սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձին տեսել են Ալեք Մանուկյան կամրջի տակ գտնվող սեփական տներից մեկի տանիքին: Բնակիչներն ահազանգել են, որից հետո տարածքը խուզարկվում է:

Գյումրիում վեց անձի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական
օրենսգրքի 104 հոդված երկրորդ մասի հատկանիշներով: Պարզվել է Գյումրիում կատարված սպանության բոլոր զոհերի ինքնությունը. մահացել են Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (ընտանիքի հայրը), Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (ընտանիքի մայրը), Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (նրանց որդին), Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (ընտանիքի հարսը), Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (դուստրը), Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2 տարեկան երեխա): Ընտանիքի յոթերորդ անդամը` վեցից ութ ամսական Սերյաժա

Արմենի Ավետիսյանը հիվանդանոցում է:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031