Բաժիններ՝

Նոր մանրամասներ` Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության դեպքից. ԳԱԼԱ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս գիշեր դաժան սպանության դեպք է արձանագրվել Գյումրիում: Մյասնիկյան փողոցի սեփական տներից մեկում սպանել են Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին՝ այդ թվում 1,8 տարեկան երեխային, իսկ 6 ամսական փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:

Ըստ տեղեկությունների, գործել է հանցագործների խումբ, որոնցից մեկին հայտնաբերել են Գյումրի-Երեւան ավտոճանապարհին: ԳԱԼԱ-ի լրագրողը դեպքի վայրից հայտնում է, որ հանցագործության վայրը շրջափակված է, տեղում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները: Կան նաեւ տեղեկություններ, որ նշված ընտանիքը ապրում է սովորական կենցաղավարությամբ, ոչնչով աչքի չեն ընկել:

Առաջինը զոհերին նկատել է հարեւանությամբ ապրող ընտանիքի դուստրը, ով սուրճ խմելու նպատակով այցելել էր հարազատներին: Նա նկատել է տան դուռը բաց, պատուհանները՝ կոտրված, այնուհետ անկողնու մեջ սպանված է գտել ընտանիքի անդամներին, իսկ սեղանի տակ՝ զենք:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս