Բաժիններ՝

Օսմանյան արխիվում պահվում է մոտ 95 միլիոն փաստաթուղթ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ 2013 թվականի հունիսին իր դռները բացած Օսմանյան արխիվում պահվում  է մոտ 95 միլիոն փաստաթուղթ: Այն բաց է յուրաքանչյուր երկրի հետազոտողների համար:

Աշխարհի խոշորագույն արխիվներից մեկի տարածքը կազմում է մոտ 130.000 քառակուսի մետր: Արխիվի տարածքում գործում են հետազոտական սրահներ, համագումարների սրահ, 2000 քառակուսի մետրանոց թանգարան:

Հիշեցնենք, որ 2013 թվականի աշնանը թուրքական մամուլը գրել էր, որ 150 միլիոն փաստաթղթից բաղկացած Օսմանյան արխիվի նյութերի 25 տոկոսը դարձել է ոչ պիտանի մինչև 2000 թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս