Սևանա լճի մակարդակը նոյեմբերին նախ իջել է, հետո բարձրացել

Սևանա լճի մակարդակն ամսվա ընթացքում նախ իջել է 3 սմ-ով, այնուհետև բարձրացել 1 սմ-ով և նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել 1 900.14 մ, որը 2013թ. նույն օրվա համեմատ ցածր է 5 սմ-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հղում անելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին։

Ջրի միջին ամսական ելքերը հանրապետության գետերի մեծ մասում կազմել են
նորմաների 60-90%-ը, առանձին գետերում (գետ Պաղջուր (դիտակետ` Գետահովիտ), գետ Մարտունի (Գեղհովիտ), գետ Որոտան (Որոտան) և գետ Գորիսգետ (Գորիս))`120-150%, իսկ մի շարք գետերում (գետ Գետիկ (Գոշ), գետ Հախում (Ծաղկավան), գետ Ախուրյան (Ամասիա), գետ Կարկաչուն (Ղարիբջանյան), գետ Սևջուր (Տարոնիկ և Էջմիածին), գետ Մարմարիկ (Հանքավան) և գետ Ողջի (Կապան))` 10-50%:

Նոյեմբերի 30-ի դրությամբ ջրի լցվածությունն Ախուրյանի ջրամբարում կազմել է 40.1
մլն. խոր. մ (ջրամբարի ծավալը՝ 525.0 մլն. խոր. մ), Ազատի ջրամբարում` 8.98 մլն. խոր. մ (70.0 մլն. խոր. մ) և Ապարանի ջրամբարում` 9.78 մլն. խոր. մ (91.0 մլն. խոր. մ):

Տեսանյութեր

Լրահոս