Բաժիններ՝

Պորոշենկոն Փարիզում կմասնակցի Միասնության երթին

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունվարի 11-ին կայցելի Փարիզ, ուր կմասնակցի միասնության երթին, որի մասնակիցներն այդպիսով հարգանքի տուրք կմատուցեն հունվարի 7-ին Փարիզում Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրատան վրա ահաբեկիչների կատարած հարձակման զոհերին:

Պորոշենկոն այս մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Կիրակի Փարիզում Ֆրանսիայի ժողովրդի ու նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ կմասնակցեմ Միասնության երթին: Ո´չ ասենք ահաբեկչությանը: Այո´ ասենք ազատությանն ու ժողովրդավարությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս