Կուբայի իշխանություններն ազատ են արձակել 36 ընդդիմադիր ակտիվիստի
BBC-ի փոխանցմամբ` Կուբայի իշխանությունները բանտերից ազատ են արձակել 36 ընդդիմադիր ակտիվիստի: Դա հաստատել են կղզու այլակարծ կազմակերպությունները:
Քաղբանտարկյալների ազատ արձակման հարցն առաջ է քաշել ԱՄՆ-ը, ով ոչ վաղ անցյալում վերսկսել է երկխոսությունը` կարգավորելու համար Կուբայի հետ իր հարաբերությունները:
Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Կուբայի իշխանությունների որոշումը և հուսով է, որ շուտով ազատ կարձակվեն մնացյալ բոլոր ընդդիմադիրները: Կողմերի համաձայնեցրած ցուցակում ընդհանուր առմամբ ընդգրկված է 53 ազգանուն:
Մեկ ամիս առաջ ԱՄՆ-ն ու Կուբան հայտարարեցին, որ պատրաստ են վերականգնել 1961 թվականից խզված դիվանագիտական հարաբերությունները: Փետրվարի 21-ին մեկնարկելու է բանակցային հերթական փուլը, որում մասնավորապես քննարկվելու են Վաշինգտոնում ու Հավանայում դեսպանատների բացման տեխնիկական հարցը: