Բաժիններ՝

Ֆրանսիայի իշխանություններն անվտանգության ապահովման համար մոբիլիզացնում են 88.000 ոստիկանի ու զինվորականի

BBC-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի կառավարությունը մոբիլիզացնում է իրավապահ մարմինների 88.000 աշխատակցի՝ Charlie Hebdo երգիծական պարբերականի գրասենյակի վրա կատարված հարձակումից հետո անվտանգությունն ապահովելու համար:

Դրա հետ կապված՝ խստացվել են ԶԼՄ-ների խմբագրատների, կրոնական ու պետական հիմնարկների, դպրոցների, կայարանների, օդանավակայանների, զբոսաշրջային վայրերի անվտանգության ապահովման միջոցառումները: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը:

Նրա խոսքերով՝ ֆրանսիական ոստիկանությունը ներկա դրությամբ ձերբակալել է 9 մարդու՝ կապված Charlie Hebdo-ի գրասենյակի վրա հարձակում ձեռնարկելու հետ: Հարձակման հետևանքով զոհվել էր 12 մարդ, այդ թվում նաև երկու ոստիկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս