Բաժիններ՝

Աթամբաևը 2015 թվականը հայտարարել է ազգային տնտեսության ամրապնդման տարի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը 2015 թվականը երկրում հայտարարել է ազգային տնտեսության ամրապնդման տարի: Այս մասին հայտարարել է Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Թեմիր Սարիևը: Նա ընդգծել է, որ այդ որոշումը կայացվել է ժամանակին:

Ղրղզստանի խորհրդարանի կողմից հաստատված բյուջեի համաձայն՝ այս տարի երկրում պետք է գրանցվի ՀՆԱ-ի 6.2 տոկոսանոց աճ, իսկ 2016-2017 թվականների կանխատեսման համաձայն՝ ՀՆԱ-ի 7 տոկոսանոց աճ: Ղրղզստանը նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրել է ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը, որը փաստացիորեն ուժի մեջ կմտնի այս տարվա մայիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս