Բաժիններ՝

ԿԺԴՀ-ը մշակել է Հարավային Կորեայի դեմ միջուկային պատերազմի պլան. մամուլ

Հարավկորեական Korea JoongAng Daily թերթի փոխանցմամբ` ԿԺԴՀ-ը մշակել է Հարավային Կորեա ներխուժելու պլան, որը պետք է տևի մեկ շաբաթից ոչ ավելի: Հարավային Կորեայի դիմադրելու և ԱՄՆ-ի բանակի հակազդեցության դեպքում ԿԺԴՀ-ը պատրաստ է թերակղզու հարավը գրավել 15 օրվա ընթացքում:

Պլանով նախատեսված են ԿԺԴՀ-ի այսպես կոչված անհամաչափ հնարավորությունների, այդ թվում նաև միջուկային զենքի կիրառում: Բացի սովորական սպառազինությունից, հրետանուց, տանկերից ու ինքնաթիռներից, պլանավորված է ռազմական գործողություններում ներգրավել հատուկ նշանակության ուժերի: Այդ ստորաբաժանումների թիվը 80.000-ից հասցվել է մինչև 200.000-ի:

Ռազմական գործողությունների նախագիծը մշակվել է դեռևս 2012 թվականին, Կիմ Չեն Ինի կողմից իշխանության գալուց հետո մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում: Նոր պլանը հենված է Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական վերջին գործողությունների վերլուծության հիման վրա:

ԿԺԴՀ-ում եկել են այն եզրակացության, որ իրենք հաղթելու հնարավորություն չունեն տևական պատերազմում, ինչի համար էլ Փհենյանը ռազմական գործողություններն արագորեն ավարտելու համար ընտրել է անհամաչափ պատերազմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս