Բաժիններ՝

Հանրապետականները սկսել են պաշտոնապես վերահսկել ԱՄՆ կոնգրեսը

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` հանրապետականներն ութամյա ընդմիջումից հետո սկսել են պաշտոնապես վերահսկել ԱՄՆ կոնգրեսը: Հանրապետականները մեծամասնություն են ստացել Կոնգրեսի երկու պալատներում և մտադիր են չեղյալ հայտարարել նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությունների մի մասը:

Հանրապետականներն այժմ զբաղեցնում են Ներկայացուցիչների պալատի 435 տեղերից 246-ը, ինչը երկու կուսակցությունների (հանրապետականներ ու դեմոկրատներ) միջև ամենամեծ տարբերությունն է վերջին 70 տարվա համար:

Բացի այդ, հանրապետականներին է բաժին ընկել Սենատի 100 տեղերից 55-ը: Այդ ամենը հնարավոր է դարձել նախորդ տարվա նոյեմբերին անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների տարած վճռական հաղթանակի շնորհիվ:

Սենատի մեծամասնության նոր առաջնորդ Միտչ Մաքքոնելը ցանկանում է հասնել ԱՄՆ-ի էներգետիկ անկախությանը: Նա ընդգծել է, որ Սենատի առաջին կարևոր առաջադրանքը հանդիսանալու է «Քիսթոուն» նավթամուղի կառուցումը հավանության արժանացնելը: Նախագծի կողմնակիցները պնդում են, որ դա հնարավորություն կտա ստեղծելու հավելյալ աշխատատեղեր ու ապահովելու ԱՄՆ-ի էներգետիկ անկախությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս