Ամանորի գիշերն առաջին անգամ հայ եկեղեցում օրհնվելու է նուռը
Նռնօրհնեքի արարողությունը հայոց եկեղեցում կատարվելու է առաջին անգամ: Օրհնության կարգը սահմանվել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ: Հենց Վեհափառն ինքն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետելու արարողությունը:
Հայաստանի բոլոր եկեղեցիներում նռնօրհնեքի արարողությունը սկսելու է Նոր տարվա գիշերը՝ 0:30-ին, հայտնում է «Շողակաթ» հեռուստաընկերությունը:
Նռան խորհրդանիշի մեջ հայ եկեղեցին տեսնում է միմյանց հետ սերտորեն ապրող հայ քրիստոնյաների կերպարը, որոնց տանիք է հանդիսանում նռան կեղևը, ինչը, ըստ մեկնաբանության եկեղեցին է: Հայկական խորհրդանիշ համարվող նռան կարմիր գույնը համեմատում են նաև Քրիստոսի արյան հետ: