Հոգեպես անհավասարակշիռ վիճակում փորձել է կտրել երակները
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:46-ին, Բերդավան գյուղի բնակիչ Ա.-ից ահազանգ է ստացվել, որ ինքը ցանկանում է ինքնասպանություն գործել՝ կտրելով երակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Բերդավան գյուղի 19-րդ փողոցի թիվ 6 տան բնակիչ 1981թ. ծնված Ն.Ա.-ն իրեն չի վնասել և գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում, դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցները ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել: